Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մեկնել է Լոնդոն՝ Իսպանիայի առաջնության «Լեգանեսի» հետ խաղին նախապատրաստվելու փոխարեն, հաղորդում է El Chiringuito-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը վերականգնվում է մկանային վնասվածքից հետո, որը ստացել է Ուելսի հավաքականի կազմում Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի հետ խաղում:
Ընդ որում, 30-ամյա ֆուտբոլիստը «արքայական ակումբին» թույլ չի տվել մանրամասներ հրապարակել իր վնասվածքի վերաբերյալ՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը, որի պատճառով բժիշկն իրավունք չունի հրապարակել իր հիվանդի մասին տեղեկությունները։
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռեալ» — «Լեգանես» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 30-ին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: