Անգլիական «Լիվերպուլը» գտել է Ժորժինյո Վեյնալդումի փոխարինողին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Կլոպը ցանկանում է իր թիմում տեսնել Ռենատու Սանշեշին, ով «Բավարիայից» տեղափոխվեց ֆրանսիական «Լիլ»:
Հիշեցնենք, որ Վեյնալդումի պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Հավելենք, որ Սանշեշի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: