«Բորուսիա» Դորտմունդը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Մինչև մրցաշրջանի ավարտը ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է նախկին մարզիչ Էդին Տերզիչը։
Ֆավրի հեռացման մասին խոսել է նաև ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն․
«Մենք շնորհակալ ենք Լյուսիեն Ֆավրին իր ակնառու աշխատանքի համար վերջին երկուսուկես տարիների ընթացքում ու երկու անգամ փոխչեմպիոն դառնալու համար թիմի հետ։ Որպես փորձագետ ու որպես մարդ՝ Լյուսիեն Ֆավրի որակները կասկածից վեր է»,-ասել է Վատցկեն։
Հիշեցնենք, որ երեկ Բունդեսլիգայի հերթական տուրում «Բորուսիան» 1-5 հաշվով պարտվել էր «Շտուտգարտին»։
Բունդեսլիգայի 11 տուրերից հետո «Բորուսիան» 5-րդն է մրցաշարային աղյուսակում 19 միավորով։ Թիմը նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։