«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը», հաղորդում է Le Parisien-ը։
Ամռանը փարիզյան թիմը կարող է առաջարկ անել Նիդերլանդների ազգային հավաքականի հարձակվողի համար։ Դեպայը հարգանք է վայելում ՊՍԺ-ի առաջատարներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի մոտ, ինչը կարող է խթանել նրա տրանսֆերին։
Հիշեցնենք, որ Դեպայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան» թիմի մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։
Դեպայը ընթացիկ մրցաշրջանում «Լիոնի» կազմում մասնակցել է 13 խաղի ու դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունիսին։