Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ամռանը կարող է փոխել թիմը։
Daily Mail-ի տեղեկացմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստին ուզում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Սիթին» նորվեգացուն որպես փոխարինողի է տեսնում Սերխիո Ագուերոյի համար, իսկ «Յունայթեդը» նրանով հետաքրքրվում է դեռ այն ժամանակներից, երբ նա հանդես էր գալիս «Զալցբուրգում»։
«Բորուսիան» կարող է համաձայնել մրցաշրջանի ավարտին վաճառել Հոլանդին, որպեսզի ավելի շատ գումար վաստակի։ Խնդիրը նրանում է, որ 2022-ին խաղացողը իրավունք կստանա հեռանալ ֆիքսված 65 մլն ֆունտի դիմաց։