Հայաստանի բասկետբոլի Վբեթ Ա լիգայի հերթական խաղում մրցել են «Ուրարտուն» և ԲԿՄԱ-iն:
Տանտերերը հաղթանակ տոնեցին ՝ 118-107 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Քայլ Քանսին, ով վաստակել է 30 միավոր և 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: Նա նաև 4 արդյունավետ փոխանցում է կատարել։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» 30 միավորով երկրորդն է, իսկ ԲԿՄԱ-ն վաստակած 22 միավորով 7-րդ դիրքում է: