«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ խաղում (2-0) դուբլ ձևակերպեց։
Ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում խփած գնդակներով հատեց 50-ի շեմը։ Նա միայն 5-րդ ֆուտբոլիստն է, որը այսպիսի ցուցանիշ է գրանցում։
Ավելի վաղ խմբային փուլում 50+ գոլեր հեղինակել են Լիոնել Մեսսին (71), Կրիշտիանու Ռոնալդուն (67), Ռաուլը (53) և Ռուդ վան Նիստելրոյը (50):
Բենզեման անցկացրեց 527-րդ հանդիպումը «Ռեալի» կազմում ու կրկնեց Ռոբերտո Կառլոսի ռեկորդը՝ դառնալով ակումբի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստը։