Անգլիական Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրի մեկնարկային՝ «Լիվերպուլ»-«Ուոթֆորդ» խաղում տանտերերի հարձակվող Մոհամեդ Սալահը 38-րդ րոպեին առաջ է մղել մերսիսայդցիներին:
Նա շքեղ հնարքով շրջանցեց պաշտպանին ու գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը:
ԱՊԼ-ի 17-րդ տուրի շրջանակում այսօր կկայանան նաև «Բարնլի»-«Նյուքասլ Յունայթեդ», «Չելսի»- «Բորնմութ», «Լեսթեր Սիթի»-«Նորվիչ Սիթի», «Շեֆիլդ Յունայթեդ»-«Ասթոն Վիլա» և «Սաութհեմփթոն»-«Վեսթ Հեմ Յունայթեդ» հանդիպումները:
Վաղը՝ դեկտեմբերի 15-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Էվերթոնի», «Վուլվերհեմփթոնը»՝ «Տոտենհեմի», իսկ «Արսենալը»՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ: