Լա Լիգայի 12-րդ տուրում «Լեւանտեն» սեփական հարկի տակ հաղթեց «Խետաֆեին» (3-0): Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն իր նորամուտը նշեց Վալենսիան ներկայացնող թիմում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին:
Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է, նա խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում (Մ 15, Մ 16, Մ 17, Մ 18, Մ 19, Մ 20):
Նա Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Իսպանիայում հարմարվելու, ինչպես նաև Հայաստանի հավաքականի մասին։
Խորեն Բայրամյանը և Արշակ Կորյանը ևս խաղում էին Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, բայց ի վերջո ընտրություն կատարեցին հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի: Դեռ վա՞ղ է ասել, թե որ ազգային հավաքականն եք ընտրելու:
— Ուղղակի ես հիմա դրա մասին չեմ մտածում: Այս հարցին պետք է շատ լուրջ ու հանգիստ վերաբերվել:
— Դուք հետեւո՞ւմ եք Հայաստանի հավաքականին: Նրանք վերջերս խմբից որակավորվեցին Ազգերի լիգայում և հայտնվեցին B դիվիզիոնո՞ւմ:
— Այո, ես հետևում եմ Հայաստանի հավաքականին, մի քանի հանդիպում եմ տեսել: Ես անկեղծ ուրախ եմ, որ նրանք դուրս եկան B դիվիզիոն հայ ազգի համար այսպիսի ծանր ժամանակահատվածում:
— Կարո՞ղ ենք ասել, որ վերջապես հարմարվել եք Իսպանիայում:
— Այո, քանի որ ինձ այստեղ հարմարավետ եմ զգում: Այստեղ ամեն ինչ կա աճելու և զարգանալու համար: Ոչինչ ինձ չի շեղում: Մենթալիտետի առումով իսպանացիները շատ լավ մարդիկ են, իսկ Վալենսիան շատ հանգիստ ու հարմարավետ քաղաք է: Այստեղ միշտ լավ կլիմա է: Ես հարմարվել եմ, թիմում շատ ծանոթներ, ընկերներ ունեմ: Լեզվի իմացությունը շատ օգնեց: Այս ժամանակահատվածում ես արդեն հասցրել էի հարմարվել Իսպանիայում և իսպաներեն սովորել: