«Պրեմայի» արշավորդ Միկ Շումախերը նվաճեց չեմպիոնի տիտղոսը Ֆորմուլա-2-ում։
Միկը Ֆորմուլա-1-ի Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի որդին է։ Հաջորդ մրցաշրջանում Շումախեր կրտսերը հանդես է գալու Ֆ1-ում, միանալու է «Հաաս» թիմին։ Նրա թիմակիցն է լինելու Ֆորմուլա-2-ի չեմպիոնի համար պայքար մղած ևս մեկ արշավորդ՝ Նիկիտա Մազեպինը։
Մրցաշրջանի վերջին արշավում Միկը ձախողեց մեկնարկային շրջաններն ու ստիպված էր գնալ փիթ-ստոպի նոր անվադողերի համար, սակայն նրա գլխավոր մրցակից Կալլում Այլոտտը չկարողացավ օգտվել շանսից ու ավարտեց արշավը ոչ հարթակային դիրքում։