ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հունվարին կարող է տեղափոխվել Իտալիա։
Calciomercato-ի տեղեկության համաձայն՝ 32-ամյա խաղացողը բանակցություններ է վարում «Միլանի» ու «Յուվենտուսի» հետ։ Արգենտինացին ուզում է հեռանալ Փարիզից, քանի որ գոհ չէ ստացած խաղաժամանակից։
Դի Մարիան ՊՍԺ էր տեղափոխվել ՄՅՈՒ-ից 2015-ին 63 մլն եվրոյով։