Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում «Վուլվերհեմփթոնը» 4:0 հաշվով հաղթել է «Բեշիքթաշին»:
Հեթ-տրիկ է ձևակերպել Դիոգո Ժոտան:
Պորտուգալացին հեթ-տրիկը ձևակերպել է 9 րոպե, 38 վայրկյանում: Գրանցվել է մրցաշարի պատմության ամենաարագ հեթ-տրիկը:
Ժոտան հավակնում է նաև Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: