«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան խոսել է անգլիական ակումբի կազմում իր նպատակների մասին:
«Անցած մրցաշրջանում ինձ մոտ ամեն ինչ լավ ընթացավ, բայց վնասվածքները խանգարեցին: Հուսով եմ, որ այս մրցաշրջանը կանցնի առանց դրա: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, օգնել թիմին հաղթել հանդիպումները: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել: Անցած մրցաշրջանում ես առաջին անգամ խաղացի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում», — Ժոտային խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: