ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Գալաթասարայի» հետ խաղում 11-մետրանոցի դրվագի մասին (5:0).
«Ես 11-մետրանոցի իրացումը չեմ զիջել ինչ-որ մեկի հետ հաշտվելու համար: Նախևառաջ մտածում եմ թիմի շահերի մասին: Անհատականությունը տեղ չունի ֆուտբոլում: Ֆուտբոլում բոլորը պետք է երջանիկ լինեն և իրենց լավ զգան: Կարծում եմ` Կավանին ուներ դրա կարիքը: Արյդունքում, «Գալաթասարայի» հետ խաղում բոլոր հարձակվողները գոլ խփեցինք: Մենք երջանիկ ենք»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Esporte Interativo-ն:
Հիշեցնենք` «Գալաթասարայի» հետ խաղի 82-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց թուրքական թիմի դարպասին: Ի սկզբանե գնդակը վերցրեց Նեյմարը, բայց հետո որոշեց 11-նետրանոցն իրացնելու իրավունքը փոխանցել Էդինսոն Կավանիին, որն էլ անվրեպ հարվածեց:
2017 թվականի սեպտեմբերին Նեյմարի ու Կավանիի միջև տարաձայություն էր եղել խաղադաշտում: «Լիոնի» հետ խաղում Նեյմարը Կավանիից խլել էր տուգանայինն իրացնելու իրավունքը, ինչին ի պատասխան ուրուգվայցին բրազիլացուն թույլ չտվեց իրացնել 11-մետրանոցը: Այդ ժամանակվանից շշուկներ տարածվեցին Նեյմարի` ՊՍԺ-ից հեռանալու մասին: