«Զալցբուրգի» նովեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է Ruhr Nachrichten-ն:
Վերջինս նշում է, որ 20-ամյա վիկինգը իր գործակալ Մինո Ռայոլայի հետ ժամանել է Դորտմունդ և տրանսֆերի հավանականությունը ավելի քան հնարավոր է:
Ավելացնենք, որ 20-ամյա Հոլանդի հրաժարագինը կազմում է 30 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», Թուրինի «Յուվենթուսը», գերմանական «Լայպցիգը» և Մադրիդի «Ռեալը»: