«Յուվենտուսը», «Նապոլին» և «Ատալանտան» դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:
2011/12 խաղարկությունից հետո սա առաջին դեպքն է, երբ իտալական միանգամից 3 թիմ դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:
Այն ժամանակ խմբից դուրս էին եկել «Նապոլին», «Ինտերը» և «Միլանը»:
«Ատալանտան», որը հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Շախտյորին», իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: