Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի փլեյ-օֆֆում չի լինի Ֆրանսիայի ոչ մի թիմ: Դա առաջին անգամն է վերջին 8 տարվա ընթացքում `2011/12 մրցաշրջանից:
Ֆրանսիական վերջին ակումբը, որը կարող էր միանալ ԵԼ 1/16 եզրափակչի մասնակիցներին, դա «Լիոնն» էր: Այնուամենայնիվ, Ռուդի Գարսիայի թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Լայպցիգի» հետ (2:2) և դուրս եկավ ՉԼ-ի փլեյ-օֆֆ:
Երեքշաբթի, դեկտեմբերի 10-ին կայացած խաղերի արդյունքներից հետո «Զալցբուրգը», «Այաքսը», «Ինտերը» և «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայից ուղևորվեցին Եվրոպա լիգա: ԵԼ-ի 1/16 եզրափակչի վերջնական կազմը կորոշվի չորեքշաբթի և հինգշաբթի օրվա խաղերի արդյունքներով: