Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կխաղա «Ատալանտայի» հետ: Յուրգեն Կլոպը չի սպասում, որ հանդիպումը հեշտ կլինի, ինչպես նաև հայտարարել է, որ կփոխի թիմի կազմը:
«Ատալանտան» վտանգավոր է նույնիսկ այն ժամանակ, երբ նա չի ցանկանում որևէ բան ապացուցել: Իտալիայում մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք: Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, ամեն ինչ ստացվեց: Մենք գիտենք, որ այդ հանդիպումը ոչ մի կապ չունի վաղվա խաղի հետ: «Ատալանտան» բարձրակարգ թիմ է` իր ուրույն ոճով:
Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, և մենք կփորձենք առաջիկա խաղերում ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը: Կազմը պետք է փոխվի, դրանում ոչինչ չես կարող անել: Խաղադաշտում մեզ ամեն ինչի չի հաջողվում, քանի որ խաղացանկը բավականաչափ ժամանակ չի թողնում», — մեջբերում է Կլոպի խոսքերը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 4,60, իսկ «Ատալանտայի» հաղթանակը՝ 4,90։