Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Տիգրան Բարսեղյանի «Աստանան» ընդունել էր «Կայսարին»:
25-րդ րոպեին Տոմասովն առաջ մղեց տանտերերին, սակայն 5 րոպե անց Ֆեդինը հավասարեցրեց հաշիվը: 61-րդ ու 73-րդ րոպեներին Սոտիրիուն 2 գնդակ խփեց ու դրեց խաղի վերջակետը՝ 3-1:
Բարսեղյանը խաղադաշտում անցկացրեց 87 րոպե:
20 տուրից հետո «Աստանան» 30 միավորով երրորդն է, իսկ «Կայսարը» 24 միավորով 6-րդ հորիզոնականում է: