ՊՍԺ-ն պատրաստ կլինի ամռանը առաջարկներ լսել հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ, հայտնում է Marca-ն:
27-ամյա բրազիլացին մինչև մրցաշրջանի ավարտը կմնա Ֆրանսիայում, բայց ֆուտբոլիստի դիրքորոշումը շարունակում է առաջվանը մնալ. նա մտադիր է հեռանալ ակումբից:
Ընդ որում ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին բաց թողնել ու պատրաստ կլինի նրա տրանսֆերի շուրջ 180մլն եվրո արժողությամբ առաջարկներ դիտարկել 300 մլն եվրոյի փոխարեն, որը նախկինում պահանջում էին փարիզցիները:
Նեյմարն անցած ամառ մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը, սակայն տրանսֆերը ձախողվեց:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ի 8 հանդիպման է մասնակցել` դառնալով 6 գոլի հեղինակ: