Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն խոսել է լոնդոնյան ակումբում իր կարգավիճակի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Այս իրավիճակն անհանգստացնում է ինձ: Ամռանը մտածում էի, որ բավարար խաղաժամանակ կստանամ ակումբում, բայց այժմ տեսնում եմ ՝ սխալվում էի
Հունվարին պետք է լուրջ որոշում կայացնեմ»,- ասել է Ժիրուն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օլիվիե Ժիրուի նկատմամբ հետաքրքրվածություն է ցուցաբերում «Ինտերը»: