Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում «Մոնակոն» ընդունեց ՊՍԺ-ին (3-2):
Առաջին խաղակեսից հետո, հյուրերը առջևում էին երկու գնդակի առավելությամբ: Գոլերի հեղինակ էր դարձել Կիլիան Մբապեն:
Երկրորդ խաղակեսում «Մոնակոյի» ֆուտբոլիստներին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և հաղթանակ կորզել:
Երկու գոլ խփեց Կևին Ֆոլանդը, իսկ հաղթական գնդակն իր հաշվին գրանցեց Սեսկ Ֆաբրեգասը:
Հավելենք, որ VAR համակարգը չեղարկեց ՊՍԺ-ի ֆուտբոլիստների խփած երկու գնդակները: Բացի այդ, Ֆրանսիայի չեմպիոնները հանդիպումն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով: Խաղադաշտից հեռացվեց Աբդու Դիալոն:
Այսպիսով, ՊՍԺ իր ակտիվում ունի 24 միավոր և շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը, իսկ «Մոնակոն» 20 միավորով երկրորդն է: