Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունում կայացել են հերթական տուրի հանդիպումները։ «Էրեբունի» — «Վահագնի սիթի» խաղում հաղթել են հյուրերը՝ 110 ։ 92 հաշվով, իսկ «Ուրարտու» — ԲԿՄԱ խաղում տանտերերը առավելության են հասել 108 ։ 106 հաշվով:
11 տուրից հետո, 20 միավորով, մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ուրարտուն»։