Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Կիպրոսում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Արդեն հայտնել ենք, որ հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Նրանց թվում է նաև Գևորգ Ղազարյանը: Վերջինս իր ինստագրամի էջում գրառում է կատարել.
«Ընկերներ, Կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է եղել և շատ հուսահատված եմ, որ բաց եմ թողնելու Հայաստանի հավաքականի այսօրվա հանդիպումը, ինչպես նաև չեմ կարողանալու ԱԵԼ-ին օգնել կարևոր խաղերում: Ոչ մի հիվանդություն կամ վնասվածք չեն կարող իմ նպատակներին հասնելու համար, որոնք իմ առաջ դրել եմ Հայաստանի ազգային հավաքականում ու ԱԵԼ-ում: Իմ վերադարձը կլինի ավելի ուժեղ, քան` բացակայությունը»,- գրել է Գևորգ Ղազարյանը:
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: