Չեխիայում այսօր կմեկնարկի ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է: Բարձր միավորներ վաստակող մարզիկների հնարավորությունները կմեծանան Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու առումով։
ԵԱ-ում Հայաստանից կմասնակցի Ֆերդինանդ Կարապետյանը, ով հանդես կգա 73 կգ քաշային կարգում։ Մեր հավաքականի առաջատարին տատամի կուղեկցի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը։