Մոսկվայի «Սպարտակի» մամուլի ծառայությունը հումորով պատասխանել է Դոնալդ Թրամպի այն թվիթին, որով ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ հաղթել է Միացյալ Նահանգների ընտրություններում: Պաշտոնական տվյալների համաձայն, Բայդենն է հաղթել ընտրություններում, սակայն Թրամպը գրել է.
«Ես հաղթել են ընտրություններում»:
«Սպարտակը» պատասխանել է.
«Մենք հաղթել ենք Էնֆիլդում՝ 2017-ին՝ Մոսկվայի «Սպարտակին»:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի գավաթի խաղարկության շրջանակում այդ տարի «Սպարտակը» «Լիվերպուլին» պարտվել է 0-7 հաշվով:
Թրամպի վերոնշյալ թվիթին պատասխանել է նաև Անգլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Հարի Լինեկերը, գրելով.
«Ես դարձել եմ աշխարհի չեմպիոն»:
Անգլիան միայն 1966 թ-ին է հաղթել ԱԱ-ում: