Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Պեկին-2022» ձմեռային խաղերի կազմկոմիտեն համավարակի պատճառով համատեղ փոփոխություններ են կատարել տարեվերջին և եկող տարվա առաջին եռամսյակում նշանակված թեստային մրցումների ծրագրում։
Չեղարկվել են բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության ութերորդ փուլը , գեղասահքի «Գրան Պրիի» եզրափակիչը , շորթ տրեկի և չմշկավազքի աշխարհի առաջնությունները: