Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:
Երեկ՝ մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Վահագն Գալուստյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը: Վերջինս պարտություն է կրել, իսկ Ասլիկյանն ու Գալուստյանը հաղթելով համապատասխանաբար խորվաթ և ռումինացի բռնցքամարտիկներին դուրս են եկել հաջորդ փուլ: Վահան Գալուստյանը 1/8 եզրափակչում է, իսկ Ռուսլան Ասլիկյանը՝ քառորդ եզրափակչում:
Այսօր, երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամատրիկ՝ 8 տղա և 3 աղջիկ: