Թուրինում մեկնարկել է Գեղասահքի Գրան պրիի եզրափակիչը: Առաջինը սահադաշտ դուրս եկան տղամարդիկ` իրենց կարճ ծրագրերով:
Առաջատարը ամերիկացի Նաթան Չենն է: Նա իր ծրագիրը կատարեց Շառլ Ազնավուրի երգի ներքո: Մրցաշարի մյուս ֆավորիտը` Յուզուրու Հանյուն, երկրորդն է կարճ ծրագրի արդյունքներով:
Գեղասահքի Գրան պրիի եզրափակիչ. Թուրին, Իտալիա
Կարճ ծրագիր. Տղամարդիկ
- Նաթան Չեն (ԱՄՆ) — 110.38
- Յուզուրու Հանյու (Ճապոնիա) — 97.43
- Քևին Էյմո (Ֆրանսիա) — 96.71