ՈՒԵՖԱ-ն հայտնել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի արդյունքներով շաբաթվա լավագույն խաղացողի թեկնածուների անունները։
Նրանք են Էրլինգ Հոլանդը «Բորուսիա» Դ․, Յուսեֆ Էն-Նեսիրին «Սևիլյա», Ալասան Պլեան «Բորուսիա» Մ․ ու Դիոգո Ժոտան «Լիվերպուլ»։
Հոլանդի ու Էլ-Նեսիրիի հաշվին երկուական գոլ կա «Բրյուգեի» (3-0) ու «Կրասնոդարի» (3-2) դեմ խաղերում։
Պլեան հեթ-տրիկ է հեղինակել «Շախտյորի» դեմ խաղում (6-0), իսկ Ժոտան՝ «Ատալանտայի» (5-0):