Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը կապի համակարգեր է նվիրաբերել հայոց բանակին։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
Օգտատերերից մեկը գրել է․
«Այս օրերին այսպիսի գործերի մասին նույնիսկ չեմ ուզում լռել։
Մեր շատ հայտնի և սիրելի բռնցաքամարտիկը, գտնվելով ՀՀ դուրս, չլինելով առաջնագծում, միևնույնն է իր պարտքն է կատարում թեկուզ և ոչ ռազմադաշտում, բայց հոգեպես և իր բարեգործությամբ առաջնագծում գտնվողների կողքին է։
Այս թանկարժեք կապի համակարգերը նա ուղարկել է մեր հայ զինվորներին իրենց ծառայությունը մի փոքր թեթևացնելու նպատակով։
Շնորհակալությունս եմ հայտնում #ErikBzoBazinyan-ին։
Մեզանից յուրաքանչյուրի ներդրումը շատ կարևոր է»։