Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվում էր «Զալցբուրգին»:
4-րդ րոպեին հաշիվը բացեց Բերիշան, իսկ 21-րդ րոպեին Լևանդովսկին 11 մետրից հավասարեցրեց հաշիվը: Ընդմիջումից առաջ Քրիստենսենը գրավեց սեփական դարպասն ու մյուխենյան թիմն ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում: Երկրորդ խաղակեսի 21-րդ րոպեին հաշիվը կրկին հավասարվեց. աչքի ընկավ Օկուգավան՝ 2-2, բայց խաղավերջում Ֆլիկի թիմը 4 գնդակ խփեց ու հաղթեց 6-2 հաշվով. աչքի ընկան Սանեն, Բոատենգն, Էրնանդեսն ու Լևանդովսկին:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» ունի 9 միավոր ու միանձնյա առաջատար է, իսկ «Զալցբուրգը» մեկ միավորով վերջինն է:
«Այաքսը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Միտյուլանդի» նկատմամբ: Էնտոնիի ու Տադիչի գոլերին տանտերերը պատասխանեցին Դրեյերի դիպուկ հարվածով: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:
Այժմ «Այաքսը» 4 միավորով երկրորդն է, իսկ «Միտյուլանդը» միավոր չունի: