Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում մեկնարկել է խմբային փուլի երրորդ տուրը:
Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել է Միլանի «Ինտերին» ու առաջին խաղակեսից հետո հաղթում է 2-1 հաշվով: Բենզեմայի ու Ռամոսի գոլերին միլանյան թիմը պատասխանել է Լաուտարոյի դիպուկ հարվածով:
«Այաքսը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնում «Միտյուլանդի» նկատմամբ: Էնտոնիի ու Տադիչի գոլերին տանտերերը պատասխանել են Դրեյերի դիպուկ հարվածով:
«Զալցբուրգ»-«Բավարիա» խաղում հաշիվը հավասար էր մինչ 45-րդ րոպեն: 4-րդ րոպեին հաշիվը բացել էրԲերիշան, իսկ 21-րդ րոպեին Լևանդովսկին 11 մետրից հավասարեցրել է հաշիվը: Ընդմիջումից առաջ Քրիստենսենը գրավեց սեփական դարպասն ու մյուխենյան թիմն ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում: