Ղազախստանի առաջնության 17-րդ տուրում «Կայրաթը» մրցում էր «Օրդաբասիի» հետ ու հաղթեց 3-1 հաշվով՝ հռչակվելով երկրի չեմպիոն:
«Կայրաթը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, 17 խաղից հետո վաստակեց 44 միավորով և անհասանելի դարձավ «Աստանայի» համար, որը 27 միավորով երկրորդ տեղում է:
Կամո Հովհաննիսյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց չեմպիոնական հանդիպմանը և փոխարինվեց 60-րդ րոպեին:
«Կայրաթը» այս նվաճմանը հասավ 16 տարի անց: