Հարձակվող Մարիո Մանջուկիչը կարիերան կարող էր շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում:
34-ամյա խորվաթ ֆուտբոլիստը առաջարկներ է ունեցել «Վեսթ Հեմից» ու «Ասթոն Վիլայից», բայց մերժել է նրանց: Այս մասին գրում է Football Italia-ն:
Հարձակվողը բանակցություններ է վարում «Բոլոնիայի» հետ, բայց կողմերն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ աշխատավարձի չափի վերաբերյալ:
Մանջուկիչի վերջին ակումբը եղել է Քաթարը ներկայացնող «Ալ-Դուհաիլը»: Հիմա նա ազատ գործակալի կարգավիճակ ունի: