«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի օգնի թիմին ՉԼ 3-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղում:
Corriere dello Sport-ի տեղեկացմամբ՝ բելգիացին չի հասցնի վերականգնվել ազդրի մկանային վնասվածքից:
Հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Այս մրցաշրջանում Լուկակուն 7 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել: