ԱՊԼ-ի 15-րդ տուրում մերսիսայդյան դերբին էր՝ «Լիվերպուլ» – «Էվերթոն». գործող առաջատարը հաղթեց 5:2 հաշվով:
Հատկանշական է, որ 6 գոլ խփվել է առաջին խաղակեսում: Օրիգիի և Շաքիրիի գոլերին պատասխանել է Քինը: Այնուգհետև Օրիգին դուբլ է ձևակերպել, իսկ առաջին կեսի վերջին րոպեին Մանեն 4-րդ գոլն է խփել: Ավելացված 3-րդ րոպեին էլ Ռիչարլիսոնը հյուրերի 2-րդ գոլն է խփել: Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Վեյնալդումը խփել է 2-րդ խաղակեսի միակ, «Լիվերպուլի» 5-րդ և հանդիպման 7-րդ գոլը:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 43 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Լեսթերից» առաջ լինելով 8 միավոր, իսկ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»՝ 11: