Մյունխենի «Բավարիան» շարունակում է անհույս փորձեր ձեռնարկել Դավիդ Ալաբայի հետ նոր պայմանագրի շուրջ պայմանավորվելու հարցում, Թվիթերում հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը.
«Պայմանագրի շուրջ բանակցությունների երրորդ փորձը ևս ձախողվեց»,-գրել է լրագրողը:
Նախկինում կար տեղեկություն, որ «Յուվեն» անձնական պայմանագիր է համաձայնեցրել ավստրիացու հետ: Հետաքրքրվող ակումբների շարքում են նաև ՊՍԺ-ն ու մանչեսթերյան 2 ակումբները:
Ալաբան Մյունխենում է 2011 թ-ից: Ակումբի կազմում անցկացրած 393 խաղում դարձել է 31 գոլի ու 49 գոլային փոխանցման հեղինակ: