«Առաջին լրատվականի» (1in.am) տեղեկություններով՝ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։
ԱԱԾ-ից աղբյուրին փոխանցել են, որ այս պահին այդ տեղեկատվության հետ կապված որեւէ նորություն չունեն, չեն կարող ասել, փորձեն ճշտել ավելի ուշ։
Հաղորդվում է, որ գերատեսչությունում խոսակցություններ են շրջանառվում, որ Լոռեցյանը ձերբակալվել է «ատկատների» գործով։