Եկատերինբուրգի «Հայաթ» հյուրանոցում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ ռուս մարզիկները ոգելից խմիչքի ազդեցության տակ անկարգություններ են հրահրել:
Սեպտեմբերի 20-ի գիշերը Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները հավաքվել են հյուրանոցի բարում և նրանց միջև ձեռնամարտ է սկսվել: Օրինազանցներին հնարավոր է եղել հանգստացնել միայն Ռոսգվարդիայի միջամտության արդյունքում:
Հարբած բռնցքամարտիկները սկսել են սպառնալ աշխատակիցներին, իսկ նրանցից մեկը հայտարարել է որ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից է: