6 հանդիպումներով ավարտվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրը:
«Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով է ավարտել «Արագածի» հետ հանդիպումը: Ալեն Կարապետյանի և Իկեչուկվու Մարկի գոլերին պատասխանել են Դմիտրի Կոպիտովը և Սերգեյ Դյաչուկը:
«Վանը» 3:3 հաշվով է ավարտել «Լեռնային Արցախի» հետ խաղը. Չարենցավանի թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ուիլֆրեդ Էզան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Սասլանբեկ Ձագոևը. արցախյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կարեն Շախկելդյանը, մեկ գոլ էլ խփել է Արամ Կոստանդյանը:
Մյուս խաղերի արդյունքները.
«Արարատ-2» — «Դիլիջան»՝ 5:2
ԲԿՄԱ — «Արարատ-Արմենիա-2»՝ 3:2
«Տորպեդոն» — «Փյունիկ-2»՝ 5:4
«Ալաշկերտ-2» — «Սևան»՝ 3:2
Այս տուրից հետո «Վեստ Արմենիան» 43 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լոկոմոտիվն» ունի 41 միավոր, իսկ «Վանը»՝ 38: