Հոկտեմբերի 20-ին և 21-ին կկայանան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները։
Առաջին տուրում «Ատալանտան» մրցակցի հարկի տակ կհանդիպի դանիական «Միդտյուլանդի» հետ։
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը առաջիկա խաղի համար։
Հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։