Այսօր՝ հոկտեմբերի 20-ին կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը։ Առաջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի հունգարական «Ֆերենցվարոշին»։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը առաջիկա խաղի համար։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։