ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր չէ հեռանալ ֆրանսիական ակումբից: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Բրազիլացին ուզում է մնալ փարիզյան ակումբում, սակայն ՊՍԺ-ի ղեկավարությունը չի շտապում բանակցություններ սկսել խաղացողի հետ: Նշվում է, որ ֆուտբոլիստի կողմը անհանգստացած է այս փաստից:
Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2020 թվականին:
2019-ի ամռանը հաղորդվում էր, որ բրազիլացին ուզում է վերադառնալ «Բարսելոնա»: