Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում հաղթել է Խորվաթիայի ընտրանուն (2-1)։
Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսի համար սա 72-րդ պաշտոնական խաղն էր ազգային թիմի կազմում։ Լյորիսը Ֆրանսիայի հավաքականում պաշտոնական խաղերի քանակով դուրս է եկել առաջին տեղ։
Այս ցուցանիշով 33-ամյա դարպասապահը շրջանցել է Լիլիան Թյուրամին (71 խաղ)։ Երրորդ տեղում է Թիերի Անրին 66 խաղով։
Ընդհանուր առմամբ Լյորիսը 118 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականում։ Ռեկորդը պատկանում է Թյուրամին՝ 142 խաղ։