«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Ոսկե Գնդակի» մրցանակաբաշխության մասին.
«Ես շատ հպարտ եմ, որ ընդգրկվել եմ «Ոսկե Գնդակի» հավակնորդների եռյակում, և ես դրան արժանացել եմ ակումբում և հավաքականում իմ խաղով: Քչերը կարող են հպարտանալ այդ նվաճմամբ: Այս մրցանակը կունենա հաղթող, բայց ոչ պարտվող: Տեսնենք` ինչ տեղի կունենա»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Այսօր` դեկտեմբերի 2-ին, Փարիզում կհայտարարվի 2019 թվականի «Ոսկե Գնդակի» դափնեկիրը: Ֆրանսիական France Football-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»)