«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։
«Երբ գտնվում ես ինչ-որ տեղ մոտ հինգ տարի, ամեն ինչ կախված է արդյունքներից։ Տեսնենք, թե ինչ կլինի այս և մյուս մրցաշրջաններում։
Ես բաց եմ դրա համար (նոր պայմանագիր կնքելու)։ Բանն այն չէ, թե ինչ է ուզում ակումբը, կամ ինչ չի ուզում։ Ես ուզում եմ տեսնել իմ խաղացողների արձագանքը։ Ամեն ինչ այնքան պարզ է․ պետք է նայել խաղացողներին, ակումբին ու հասկանալ պետք է երկարաձգել պայմանագիրը, թե ոչ»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։