Մակեդոնական «Վարդարի» երկրպագուները (Ultras) լուսանկար են ուղարկել FAF-ին ՝ իրենց աջակցությունը արտահայտալով Հայաստանին և Արցախին: Այս մասին տեղեկանում ենք FAF-ի ֆեյսբուքյան էջից:
Ցուցադրված պաստառի վրա գրված է.
«Եվրոպան ճանաչում է հայկական ցեղասպանությունը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։