Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում Երևանի «Ալաշկերտը» անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը՝ ուժերը չափելով հյուսիսմակեդոնական «Վարդարի» հետ։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը վստահ խաղ է ցուցադրել և հաղթել է խոշոր՝ 3։0 հաշվով։ Երևանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գարեգինյանը, Մոմոն, ինչպես նաև փորձաշրջանում գտնվող ֆուտբոլիստներից մեկը։
Սա «Ալաշկերտի» երկրորդ անընդմեջ հաղթանակն էր Թուրքիայում։ Հիշեցնենք, որ հավաքի մեկնարկային խաղում թիմը 2։0 հաշվով առավելության էր հասել բուլղարական «Դոբրուջայի» նկատմամբ։




























































