Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոն ցանկանում է, որ մեկ միլիարդ դոլար ներդրվի Աֆրիկայի յուրաքանչյուր երկրում մարզադաշտ կառուցելու համար, որը կբավարարի է ՖԻՖԱ-ի չափանիշները, ինչպես նաև բարելավել մրցավարությունը:
«Մենք կվերցնենք աֆրիկացի լավագույն մրցավարներին և կվճարենք նրանց: Մենք կիրականացնենք ապաքաղաքականացում և պրոֆեսիոնալ մրցավարական համակարգ Աֆրիկայում:
Ցանկանում եմ բարձրացնել աֆրիկյան ֆուտբոլը համաշխարհային մակարդակի», — ասել է ՖԻՖԱ-ի ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է AFP-ն: